Պարզվում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն, ով իր նշանակումից մի քանի օր հետո կորոնավիրուսի համավարակի պատճառով վերադարձել էր Իսպանիա, արդեն վերադարձել է Հայաստան: Տեղեկությունը հաստատել է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Նշվել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով այս օրերին նա կարանտինում է: Առաջիկայում նրա մասնակցությամբ միջոցառումներ չեն նախատեսվում: ՀՖՖ-ից հայտնել են, որ ՀՀ են ժամանել նաև իսպանացի մյուս մասնագետները, մասնավորապես՝ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը: Մյուս իսպանացիները նույնպես կարանտինում են: Հայարարտվում է նաև, որ 10 օրից Կապառոսը դուրս կգա կարանտինից: Դրանից հետո կկարողանա մարզադաշտերում հետևել Հայաստանում տեղի ունեցող ֆուտբոլի հանդիպումներին: Առայժմ նա, ինչպես նաև իսպանացի մյուս մասնագետները ՀՀառաջնության խաղերը դիտում են հեռուստացույցով:
Հիշեցնենք, որ Կապառոսի դեկավարությամբ ՀՀ ազգային ընտրանին առաջին հանդիպումները պետք է անցկացներ մարտին 26-ին ու 30-ին: ՀՀ հավաքականը ընկերական հանդիպումներ պետք է անցկացներ՝ հյուրընկալվելով համապատասխանաբար Ուզբեկստանին ու Ղազախստանին, սակայն այդ հանդիպումները կորոնավիրուսի պատճառով չկայացան, իսկ Կապառոսը վերադարձավ Իսպանիա:
Ինչ վերբերվում է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսին ,ապա նա Իսպանիա էր մեկնել մարտի 11-ին կայացած Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի 1/8 եզրափակչի «Վալենսիա»-«Ատալանտա» խաղին որպես տեսուչ ներկա գտնվելու համար: Նա իդեպ, այդ հանդիպման ընթացքում վարակվել է կորոնավիրուսով, բայց հետգայում ապաքինվել էր:
©2020 Armenian Soccer