Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտպան Արման Հովհաննիսյան վերադարձել է «Փյունիկ»

Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել ՀՀ ազգային հավաքականի  27-ամյա պաշտպան Արման Հովհաննիսյանը։ Նա հենց «Փյունիկի»   մարզադպրոցի սան է։
Բացի «Փյունիկից» Հայաստանում նա խաղացել է «Ալաշկերտում», «Շիրակում», «Արարատ-Արմենիայում» և «Գանձասար-Կապանում»։ Արտասահմանում Հովհաննիսյանը հանդես է եկել ուկրաինական «Զիրկա» և ղազախական «Տոբոլ» ակումբներում։
Ներկյումս 175 հազար եվրո  տրանսֆերային արժեք ունեցող Արման Հովհաննիսյանը հանդիսանում է նաև ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստ, այս ընտրանու կազմում 2019թ սեպտեմբերի 8-ից    մինչ օրս  անցկացրել է 7 հանդիպում: Արմանն    ելույթներ է ունեցել նաև Մ21և Մ 19 տարեկանների ՀՀընտրանիների կազմում:
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Արման Հովհաննիսյանին։

©2021 Armenian Soccer