ՀՀ 1-ին խմբի առաջնության 22-րդ տուրի` «Արագածի» դեմ խաղից հետո (1:4) «Տորպեդոյի» ղեկավարությանը հրաժարականի դիմում է ներկայացրել մեր թիմի գլխավոր մարզիչ Ալբերտ Աճեմյանը:Այս մասին հայտնել են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ վերոնշյալ հանդիպմանը «Տորպեդոյի» կազմում տարբեր պատճառներով բացակայում էին մի շարք առանցքային ֆուտբոլիստներ, լեգեոներների մեծամասնությունը միայն վերջերս է վերադարձել Հայաստան և առայժմ գտնվում է կարանտինում: Այսպիսով, «Արագածի» դեմ խաղին առավելապես մասնակցել են պատանի և անփորձ ֆուտբոլիստներ:
Հաշվի առնելով սույն փաստերը, «Տորպեդոյի» ղեկավարությունը պարտությունը ամենևին չի կապում գլխավոր մարզիչի գործոնի հետ և չի ընդունել հրաժարականը: Փոխարենը ղեկավարությունը լիարժեք վստահություն է հայտնել Ալբերտ Աճեմյանին և իր մարզչական շտաբին:
Լիահույս ենք, որ մոտ ապագայում կսկսենք մարզվել և խաղալ ամբողջական կազմով: Շարունակելու ենք լավ թիմ կառուցելու գործընթացը:
©2020 Armenian Soccer