Նարեկ Գրիգորյանը հանդես կգա լեհական «Յագելոնիայում»:
Այս մասին նախօրեին ուշ երեկոյան պաշտոնապես հայտարարել է լեհական ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Գրիգորյանն «ՈՒրարտուից» Լեհաստան է տեղափոխվել վարձակալական հիմունքներով` հետագայում տրանսֆերի գնման հնարավորությամբ:
Ֆուտբոլիստը «Յագելլոնիայում» հանդես կգա 18 համարի ներքո:
«Սա շատ լավ լիգա է, իմ կարծիքով՝ ավելի ուժեղ, քան Հայաստանի լիգան: Կարծում եմ՝ շատ լավ տեղ է երիտասարդ ֆուտբոլիստների համար:
«Յագելոնիայի» հետաքրքրվածության մասին մոտավորապես 10 օր առաջ եմ իմացել: Այստեղ խաղացել է իմ մարզիչը (Ռոբերտ Արզումանյանը), և ես գիտեմ, որ «Յագելոնիան» լավ ակումբ է: Ես շատ էի ուզում գալ այստեղ ու հանդես գալ այս լիգայում:
Ու հույս ունեմ, որ միասին շատ խաղեր կհաղթենք:»,-ասել է պայմանագրի կնքումից անմիջապես հետո Նարեկ Գրիգորյանը:
©2022 Armenian Soccer