Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտոնական հայտարարություն. «Լոռին» ստիպված հրաժարվել է ակումբի իսպանական մարզչական շտաբի ծառայություններից

Տեղեկացնում ենք, որ իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի, ինչպես նաև  նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանի, Խորխե Գոմեսի, Ագուստին Պիրեսի եւ Էնրիկե Խիլի  Վանաձորի «Լոռիի»   հետ կնքած պայմանագրերի ժամկտներնավարտվել են։
Ինչպես հայտնում են վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունից, «Լոռի»ՖԱ-ն ստիպված է չերկարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի եւ նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։
Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր 2019 թ  հունիսից։
«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում  Դավիդ Կամպանյային եւ նրա օգնականներին բարձր պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի եւ նվիրվածության համար՝ մաղթելով լավագույնը կարիերայի հետագա ընթացքում։

©2020 Armenian Soccer