ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մասնակից Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշված է, որ ռուսական մամուլում տեղ գտած ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովի ակումբից հեռանալու մասին լուրերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը.
«Այսօր մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:
ՖԱ «Արարատը» հերքում է տարածված այս կեղծ լուրերը: Ակումբը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզչին: Փորձառու մասնագետը վայելում է ամբողջ ակումբի վստահությունը և շարունակելու է աշխատանքը ՖԱ «Արարատում»»:
©2020 Armenian Soccer