Armenian Soccer
Armenian Soccer

Չնայած Armenian Quarantine Cup մրցաշարի ԲԿՄԱ-ի հետ խաղում կրած պարտությանը «Նոան» խմբի 1-ի տեղը գրավեց

ՀՀ բարձրագույն և  1-ին խմբի 16 թիմերի մասնակցությամբ  FIFA20 հարթակի վրա կազմակերպվել  է  կիբեռֆուտբոլի Armenian Quarantine Cup մրցաշարն ,որին յուրաքանչյուր  թիմից 1 ֆուտբոլիստ է մասնակցում:
Թիմերը բաժանվել են 4 խմբերի,ապիլի 22-ից մինչ մայիսի 3-ը  պայքարում  են փլեյ –օֆֆի ՝ քառորդ  եզրափակչի ուղեգրերի համար:  Յուրաքանչյուր  խմբից  ¼ -ր փուլում  խաղալու իրավունք են  նվաճում 1-ին  և 2-րդ  տեղերը  գրավողները:
Այս մրցաշարի հանդիպումները ուղիղ հեռաձակմամբ ցուցադրվում են   «Ուրիշ ֆուտբոլ» յութուբյան  ալիքով ՝ Ռոբերտ Մարկոսյանի մեկնաբանությամբ:
Մայիսի  2-ին ավարտվեցին  B խմբի խմբային մրցշարի հանդիպումները: Այստեղ  3 –րդ տուրի հանդիպումներում   Երևանի «Լոկոմտիվի»   խաղացողԴավիթ Մարգարյանը 5:2 հաշվով հաղթեց  «Վեստ Արմենիայի ֆուտբոլիստ Միխայիլ  Ժաբկինին:
Խմբի մյուս զույգի հանդիպումը սկզբունքային նշանակություն ուներ քանի,  որ դրան մասնակից՝  «Նոայի»   խաղացող Մաքսիմ Մայրովիչն ու Երևանի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Նարեկ Աղասարյանը,  մինչ այդ  2 –ական հաղթանակ էին տոնել:  Դրամատիկ ու լարված  ընթացք ունեցած մրցավեճում  2:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ի ներկայացուցիչը: Սակայն չնայած պարտությանը «Նոան»    B խմբում գրավեց 1-ին տեղն ու  մտավ ¼-րդ փուլ: Տեղին է նշել,որ  նման  իրավունք ստացավ նաև խմբում 2 –րդը ճանաչված ԲԿՄԱ-ն:

©2020 Armenian Soccer