Այսօր ` հուլիսի 26-ին Լյուքսեմբուրգում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյուդելանժ» – «Փյունիկ» պատասխան խաղը։
Երևանյան թիմը կարողացավ ռևանշի հասնել մրցակցի դաշտում և հաղթեց 4:1 հաշվով (ընդհանուր` 4:2):
Փյունիկցիներին նախ հաշվի մեջ առաջ մղեց Ժունինիոն, ապա հաշիվը կրկնապատկեց Լուկա Յուրիչիչը։
Վերջինս նաև հեղինակեց թիմի 4-րդ գոլն, այսպիսով դառնալով դուբլի հեղինակ։ Մեկ գոլով էլ հյուրերի կազմում աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն։
Այսպիսով, ֆանտաստիկ հաղթանակով «Փյունիկը» դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ։
©2022 Armenian Soccer