Armenian Soccer
Armenian Soccer

ՉԼ. «Փյունիկը» «Ցրվենա Զվեզդայի» հետ տնային խաղում ևս պարտություն կրեց

Փյունիկ Ցրվենա Զվեզդա

 

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երևանում ընդունեց սերբական «Ցրվենա Զվեզդային»:

 

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:0 հաշվով։

 

Խաղի ընթացքում մրցավարը երկու 11-մետրանոց հարված նշանակեց մեր թիմի դարպասին, որոնցից առաջինի ժամանակ հիանալի հանդես եկավ «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը։

 

Այսպիսով, «Փյունիկը» սերբական թիմին պարտվեց ընդհանուր 0:7 հաշվով և այժմ ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում։

 

ԵԼ-ի 3-րդ փուլում հայկական թիմը կմրցի մոլդովական «Շերիֆի» հետ։

 

©2022 Armenian Soccer