ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» տանն ընդունեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»:
Հանդիպումն առաջին իսկ րոպեներից ընթացավ բավականին դինամիկ։
Երկու թիմերն էլ հստակ գրոհներ էին կազմակերպում միմյանց կիսադաշտերում և չնայած դրան առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։
Հանդիպմանը հաշիվը բացվեց խաղի 72-րդ րոպեին, երբ մրցակցի կազմից վաստակած 11-մետրանոց հարվածը հստակ իրացրեց Սամիր Հաջին։
Խաղի մնացած ժամանակում «Փյունիկն» այդպես էլ չկարողացավ գոլ հեղինակել և տնային խաղն ավարտեց նվազագույն հաշվով պարտությամբ։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։