ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2022/23 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց ռումինական «Կլուժին»:
Խաղն ընթացավ բավականին լարված և դինամիկ։ Երկու թիմերն էլ հստակ գրոհներ կազմակերպեցին միմյանց կիսադաշտերում, սակայն հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց և հանդիպումն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Երևանյան թիմում մի քանի անգամ ֆանտաստիկ սեյվերով աչքի ընկավ դարպասապահ Դավիդ Յուրչենկոն։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին մրցակցի դաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին։
©2022 Armenian Soccer