Տիրասպոլի «Շերիֆ» մարզահամալիրի Փոքր մարզական արենայում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 3:1 հաշվով պարտություն կրեց մոլդովական «Շերիֆից»:
Հանդիպման 10-րդ րոպեին գեղեցիկ շրջադարձ հարվածով հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Գլիշիչը՝ հավասարեցնելով 2 հանդիպումներում հաշիվը, սակայն դա մեր թիմի առաջին ու վերջին գոլն էր: Ընդամենը 5 րոպե անց «Շերիֆը» հավասարեցրեց այս հանդիպման հաշիվը, 23-րդ րոպեին խփեց իր 2-րդ գնդակը, իսկ իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որն էլ անվրեպ իրացրեց՝ 3:1:
Այսպիսով, 2 խաղերի արդյունքում «Ալաշկերտը» 1:4 հաշվով պարտություն կրեց Մոլդովայի չեմպիոնից ու լքեց Չեմպիոնների լիգան: Այժմ «Ալաշկերտը» պայքարը կշարունակի Եվրոպայ լիգայի 3-րդ ընտրական փուլում՝ մրցելով ղազախական «Կայրաթի» հետ։
©2021 Armenian Soccer