Armenian Soccer
Armenian Soccer

«Չէ, ինքը չի». «Ալաշկերտը» կրկին մարզիչ է փոխում

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ:

Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում մարզիչը ցանկություն է հայտնել՝ վերադառնալ Ռուսաստան՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով: Չնայած «Ալաշկերտի» համար կարևոր պահին, պարոն Նավոյանը ընդառաջել է մարզչին՝ նշելով, որ «Ֆուտբոլն, անշուշտ կարևոր է, բայց ընտանիքն առաջին տեղում է»:

Ակումբը շնորհակալություն է հայտնում Գրիգորյանին՝ կարճ ժամանակում կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ:

Եվ վերջապես, ակումբի մամուլի ծառայությունը գրառման մեջ նշել է, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի անունը շուտով հայտնի կդառնա, ինչպես նաև հավելել ամենակարևորը. «SPOILER. Չէ, ինքը չի»:

 

©2021 Armenian Soccer