Ֆուտբոլի Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը նշում է հիմնադրման 1-ին տարեդարձը:
2019թ. մայիսի 30-ին ակումբը դրեց իր ֆուտբոլային պատմության կերտման 1-ին հիմնաքարը:
Թիմի գլխավոր մարզիչ և ակումբի փոխնախագահ Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ թիմը գրավեց բարձր դիրքեր և ջանք չի խնայում մնալու այդ բարձունքին: Ակումբի պատասխանատուների ջանքերով ստեղծված է դրական լիցքերով լեփ-լեցուն մի միջավայր, ինչը նաև արտացոլում է ջերմեռանդ երկրպագուների հոծ բանակը:
«Վանից» շատ ժամանակ չպահանջվեց ֆուտբոլասերների համակրանքին շահելու համար: Սա վկայում է ակումբում տարվող աշխտանքերի պրոֆեսիոնալիզմի առկայության մասաին: Ներկայումս «Վանը» ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնությունում 23խաղից հետո վաստակած 55միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ու 5 միավորով զիջում են միայն 1 –ին տեղում ընթացող «Վեստ Արմենիային»:
Երեկ՝ հունիսի 9-ին 24–րդ տուրի շրջանակում անցկացրած խաղում Կարեն Բարսեղյանի սաները Աբովյանի քաղաքային մարզադաշտում 7:0 հաշվով պարտության մատեցին Երևանի «Տորպեդոյին» ու էլ ավելի ամրապնդվեցին առաջատարների խմբում:
«Վանը» մեծ պատմություն կերտելու ճանապարհի դժվարին հատվածն արդեն իսկ հատել է: Մենք ևս միանում ենք բազմաթիվ շնորհավորանքներին, և նորստեղծ ակումբին մաղթում ենք նորանոր գեղեցիկ հաղթանակներ և կուռ կամք՝ փառքի բարձունքին հաղթական դրոշը ծածանելու համար:
©2020 Armenian Soccer