Armenian Soccer
Armenian Soccer

Ուրուգվացի պաշտպան Ջիանի Ռոդրիգեսը 1 տարվա պայմանագիր է կապել «Լոռիի» հետ

ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջանության առաջատար Վանձորի  «Լոռի» է տեղափոխվել ուրուգվայցի ձախ պաշտպան Ջիանի Դանիելե Ռոդրիգես Ֆերնանդեսը։Այս մասին իրազեկում են վանաձորյան ակումբի  մամուլի ծառայությունից:
25-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն իսպանական Սեկունդան ներկայացնող «Ալմերիան» էր։
Ռոդրիգեսը հանդես է եկել «Բենֆիկա Բ»-ում, Ուրուգվայի «Պենյարոլ», «Ֆենիքս», «Սուդ Ամերիկա», ինչպես նաեւ արգենտինական «Սան Մարտին» ակումբներում։
«Պենյարոլի» կազմում դարձել է Ուրուգվայի չեմպիոն։
Ռոդրիգեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
Ռոդրիգեսը հանդես է եկել «Բենֆիկա Բ»-ում, Ուրուգվայի «Պենյարոլ», «Ֆենիքս», «Սուդ Ամերիկա», ինչպես նաեւ արգենտինական «Սան Մարտին» ակումբներում։ «Պենյարոլի» կազմում դարձել է Ուրուգվայի չեմպիոն։
Հանդես է եկել Ուրուգվայի Մ-15 (17 խաղ), Մ-17 (41 խաղ, 2 գոլ), Մ-20 (27 խաղ) և Մ-22 (4 խաղ) հավաքականներում։ Մ-17 հավաքականի կազմում դարձել է 2011թ․-ի, Մ-20 հավաքականի կազմում 2013թ․-ի աշխարհի փոխչեմպիոն։

©2020 Armenian Soccer