Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

«Արդեն սկսել ենք մարզումները։ Լավն այն է, որ տղաները գիտակցել էին, որ այս դադարն արձակուրդ չէ։ Բոլորն էլ այս ընթացքում անհատական մարզումներ էին անցկացրել և այժմ գտնվում են լավ մարզավիճակում։ Միակ բանը, որը պակասում է դա խաղային պրակտիկան է։ Մենք այժմ աշխատում ենք այն բարելավելու ուղղությամբ»։Մեզ հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց «Ուրարտու-2»-ի մասին․Պարապմունքները վերսկսեց նաև Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող Երևանի «Ուրարտու-2»-ը։ Արամ Հակոբյանի գլխավորած թիմը պահպանելով անվտանգության բոլոր կանոնները մարզվում է սեփական մարզաբազայում։ Պարապմունքներն անցկացվում են որոշակի սահմանափակումներով՝ առավելագույնը 12 ֆուտբոլիստ է մասնակցում մարզումներին։Այս մասին իրազեկում են ակումբի մամուլի  լրատվական ծառայությունից:

©2020 Armenian Soccer