Կարճատև դադարից հետո ՀՀ 1-ին խմբի առաջանության մասնակից Երևանի «Ուրարտու-2»-ը սկսեց նոր մրցաշրջանի նախապատրաստությունը։ Ռոբերտ Արզումանյանի մարզչական շտաբի գլխավորությամբ թիմն առաջին մարզումն անցկացրեց հուլիսի 16-ին։
«Ուրարտու-2»-ի մարզումներին ներգրավված են նաև ակադեմիայի ավագ տարիքի թիմերի մի շարք ֆուտբոլիստներ։
Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը թիմը կանցկացնի սեփական մարզաբազայում։ Նախատեսված է անցկացնել 3-4 ստուգողական հանդիպումներ, այժմ հստակեցվում են մրցակիցները։
©2020 Armenian Soccer