Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտու-2»-ը խաղի վերջին րոպեին ոչ-ոքի կորզեց ԲԿՄԱ-ից

ՀՀ  1-ին խմբի առաջնության 18-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունեց  ստուգատեսի  միանձնյա  առաջատար Երևանի  ԲԿՄԱ-ին։ Հանդիպումն անչափ դիտարժան ստացվեց ու ավարտվեց   1:1 հաշվով։ ԲԿՄԱ-ի կազմում աչքի ընկավ Ժիրայր Շաղոյանը, իսկ «Ուրարտու-2»-ից հանդիպման վերջին րոպեին հաշիվը հավասարեցրեց Արայիկ Էլոյանը։
Ստացվեց այնպես, որ 5 օրվա ընթացքում «Ուրարտու-2»-ն ու ԲԿՄԱ-ն երկու անգամ հանդիպեցին միմյանց հետ։ Եթե առաջնության 7-րդ տուրից հետաձգված հանդիպումը անցավ ԲԿՄԱ-ի բացահայտ առավելությամբ ու ավարտվեց բանակայինների հաղթանակով՝ 7:0 հաշվով, ապա մարտի 3-ին կայացած հանդիպումն ամբողջությամբ այլ սցենար ու բովանդակություն ունեցավ։
«Ուրարտու-2»-ի   գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանն ու թիմի   խաղացողները ճիշտ էին արձագանքել այդ պարտությանը, հետևություններ էին արել, ինչն էլ արտացոլվեց թիմի ցուցադրած խաղում։
«Ուրարտու-2»-ի մեկնարկային կազմում նախորդ խաղի համեմատ տեղի էր ունեցել ընդամենը 3 փոփոխություն՝ Նարեկ Հովհաննիսյանի, Էրիկ Ղարիբյանի և Արթուր Իսրայելյանի փոխարեն մեկնարկային կազմում էին Գրիգորի Մաթևոսյանը, Էրիկ Փիլոյանն ու Կարեն Գալստյանը։
1-ին կեսն անցավ հավասար պայքարում։ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները բավականին վստահ տեսք ունեին ու գործում էին համարձակ։ Աչքի ընկնելու հնարավորություններ ունեցան Գոռ Լուլուկյանը, Ռուբեն Եսայանը, սակայն գոլեր 1-ին կեսում չարձանագրվեցին, դարպասներն անառիկ մանցին:
2-րդ կեսում էլ բովանդակային առումով հավասար պայքար ծավալվեց, սակայն հյուրերը կարողացան իրենց գրոհներից մեկն ավարտել դարպասի գրավումով։ Աջ եզրից զարգացած գրոհն արդյունավետորեն եզրափակեց Ժիրայր Շաղոյանը։ Բաց թողած գոլից հետո էլ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներն ամենևին էլ չընկճվեցին, իսկ խաղի վերջնամասը դրամատիկ ստացվեց։ Հանդիպման վերջին վայրկյաններին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Արայիկ Էլոյանը․ «Ուրարտու-2» — ԲԿՄԱ՝ 1:1։
Այս խաղից հետո «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունի 24 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականով։ ԲԿՄԱ-ն  իր ակտիվում  գրանցած 34 միավորով  շարունակում է միանձնյա գլխավոր գլխավորել  մրցշարայի նաղյուսակում:
Հավելենք, որ 1-ին խմբի առաջնության 19-րդ տուրում «Ուրարտու-2»-ը կհյուրնըկալվի «Վեստ Արմենիային», այդ հանդիպումը կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում մարտի 7-ին և կմեկնարկի ժամը 14։00-ին։

©2021 Armenian Soccer