Ամանորյա արձակուրդներից Երևանի «Ուրարտու-2»-ը կվերադառնա հունվարի 10-ին։  Ռոբերտ Արզումանյանի   գլխավորած  թիմը սեփական մարզաբազայում կվերսկսի առաջնության 2-րդ հատվածի նախապատրաստությունը։Այդ մասին  տեղեկացնում է երևանյան ակումբի լրատվական ծառայությունից: 
«Ուրարտու-2»-ի մարզումային ծրագրերի ու ստուգողական հանդիպումների մասին կտեղեկացնենք առաջիկայում։
Հավելենք, որ  ՀՀ  1-ին խմբի առաջնության առաջին հատվածն «Ուրարտու-2»-ն ավարտել է 4-րդ հորիզոնականում իր ակտիվում ունենալով 23 միավոր և առաջատար «Սևանից» հետ մնալով 6 միավորով։
©2021 Armenian Soccer
