Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒ»-2-Ը ԵՎՍ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ

Հունվարի 10-ին մարզումները վերսկսեց նաև ՀՀ  1–ին խմբի առաջնության մասնակից Երևանի «Ուրարտու-2»-ը։ Ինչպես հայտնում  են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, Արամ Հակոբյանի գլխավորած թիմը նախապատրաստական շրջանում 5 ստուգողական հանդիպում կանցկացնի։
Հունվարի 21-ին «Ուրարտու-2»-ը կխաղա «Դիլիջանի» հետ (սկիզբը՝ 12:30), հունվարի 30-ին՝ «Սևանի», փետրվարի 8-ին՝ «Արարատ-Արմենիա-2»-ի, փետրվարի 14-ին՝ «Ալաշկերտ-2»-ի և փետրվարի 21-ին «Արարատ-2»-ի հետ։
Հավելենք, որ ՀՀ  1-ին խմբի առաջնությունը վերսկսվում է փետրվարի 28-ից։ Տարվա առաջին պաշտոնական խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կմրցի «Մասիսի» հետ։

©2020 Armenian Soccer