Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության մասնակից Երևանի «Ուրարտու-2»-ը ի րվերջին`3-րդ ստուգողական հանդիպումն անցկացրեց մրցելով «Ֆուրսան Իսպանիայի» հետ։
Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, հանդիպումը գոլառատ ստացվեց և ավարտվեց «Ուրարտու-2»-ի կամային հաղթանակով՝ 3:2 հաշվով։ Աչքի ընկան Արթուր Իսրայելյանը, Տիգրան Այունցն ու Հարություն Ստեփանյանը։
Այս խաղով ավարտվում է «Ուրարտու-2»-ի ուսումնամարզական հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում։ Փետրվարի 19-ին «Ուրարտու-2»-ի անձնակազմը կժամանի Հայաստան ու կշարունակի նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանն արդեն հայրենիքում։
Հավելենք, որ ՀՀ 1-ին խմբի առաջնությունում Ռոբերտ Արզումանյանի ղեկավարությամբ «Ուրարտու-2»-ը իր ելույթները կվերսկսի փետրվարի 26-ին ԲԿՄԱ-ի հետ 7-րդ տուրից հետաձգված արտագնա խաղով, որը կկայանա Երևանում` Ավանում գտնվող ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 14։00-ին։
©2021 Armenian Soccer