Ֆուտբոլի Երևանի «Ուրարտու» ակումբի ակադեմիան հայտարարում է նոր ընդունելություն՝ 2005-2015 թվականները ներառյալ ծնված տղաների, ինչպես նաև աղջիկների համար։Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից: Ընդունելության հայտ լրացնելու համար անհրաժեշտ է այցելել Ջիվանի 2 հասցեում գտնվող «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 10։00-18։00-ն։
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն, 3×4 չափի մեկ լուսանկար, ինչպես նաև բժշկական տեղեկանք, որը թույլ կտա երեխային զբաղվել սպորտով։
Մանրամասների համար զանգահարել 060-44-57-12 հեռախոսահամարով կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին fcurartuyerevan@gmail.com։
©2020 Armenian Soccer