Հունվարի 5-ին իր ծննդյան տարեդարձն է նշում Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը։ Բազմափորձ մասնագետը նշում է ծննդյան 60-րդ ամյակը։Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից;
«Ուրարտու» ՖԱ-ի ողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է պարոն Վարդապետովին հոբելյանի առթիվ, մաղթելով քաջառողջություն և արդյունավետ գործունեություն իր բարդ ու չափազանց պատասխանատու աշխատանքում։
Համաճարակային այս բարդ ժամանակներում բժիշկների, հատկապես լավ մասնագետների դերը մեր կյանքում դարձել է անգնահատելի է, մենք վստահ ենք, որ պարոն Վարդապետովն ու նրա նման մասնագետները միայն ու միայն շտկում ու առողջացնում են ստեղծված իրավիճակը։
©2021 Armenian Soccer