VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Ուրարտու» — «Սևան» հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կկատարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի լավ բարեկամ Արթուր Դավթյանը։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական էջը: Հանդիպումը կկայանա այսօր երեկոյան 20:00-ին՝ «Ուրարտու-1» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ 41 տարվա ընթացաքում Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից առաջին մրցանակակիրը ունեցավ։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը;
©2021 Armenian Soccer