Նոյեմբերի 17-ին կայանալիք Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Ուրարտու» — ԲԿՄԱ հանդիպման առաջին հարվածը կկատարի հունահռոմեական ոճի ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը։
Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը՝ նշելով, որ սա շատ լավ հնարավորություն է բոլոր այն երկրպագուների համար, ովքեր ցանկանում են հանդիպել և նկարվել աշխարհի չեմպիոնի հետ։
Հավելենք, որ «Ուրարտու» — ԲԿՄԱ հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 18։30-ին։
©2021 Armenian Soccer