Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտու» — «Արարատ» հանդիպումը հետաձգվել է

Դեկտեմբերի 6-ին նախատեսված VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Ուրարտու» — «Արարատ» հանդիպումը հետաձգվել է:  Այս մասին հայտնում են «Արարատի»  լրատվական ծառայությունից:
Պատճառն այն է, որ «Ուրարտու»-ն ՀՖՖ-ին գրություն է ուղարկել թիմի կազմում 5 ֆուտբոլիստների կորոնավիրուսի դրական թեսթի արդյունքների մասին:
Այսպիսով, «Արարատի» հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ «Վանի» դեմ:

©2020 Armenian Soccer