Հայտնի ծանրորդուհի, անկախ Հայաստանի պատմության առաջին աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այցելել է «Ուրարտու»։
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի»պաշտոնական կայքը՝ աշխարհի չեմպիոնը ներկա է գտնվել «Ուրարտու-աղջիկներ» թիմի մարզմանը, ծանոթացել ֆուտբոլիստուհիների հետ։ Աղջիկներն իրենց հարցերն են ուղղել Ավդալյանին, ով էլ կիսվել է մարզական կյանքում իր ունեցած հսկայական ու հաղթական փորձով։
«Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստուհիները որպես նվեր, իրենց խաղային մարզաշապիկը հանձնել են անվանի մարզիկին։
©2021 Armenian Soccer