Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտու-աղջիկներ» թիմը հաղթեց «Երեքը երեքի դեմ» մրցաշարում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մարզերում ամենամյա նոր մրցաշար է անցկացնում՝ նվիրված կանանց ֆուտբոլի զարգացմանը։
Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից,  Չարենացավան քաղաքում անցկացվեց «Երեքը երեքի դեմ» մրցաշարը, որին մասնակցեցին ինչպես Հայաստանի Կանանց ֆուտբոլի առաջնությունում ընդգրկված, այնպես էլ նորաստեղծ այլ թիմեր։ Մրցաշարին մասնակցում էին երեք տարիքային խմբեր՝ մինչև 10, 12 և 14։ Վերջին խմբում հանդես էր գալիս նաև «Ուրարտու-աղջիկներ» թիմը։
Խմբում տեղ գտած 6 թիմերը 20 րոպե տևողությամբ 3-ական խաղ անցկացրին միմյանց դեմ։ Մեր աղջիկներն իրենց ուժերը չափեցին նախ՝ «Վեստ Արմենիայի», այնուհետև «Արարատ-Արմենիայի», իսկ եզրափակչում «Նոայի» հետ: Բոլոր երեք խաղերում մեր աղջիկները հաղթանակ տոնեցին  նույն՝ 5:2 հաշվով ու ճանաչվեցին մրցաշարի հաղթող։

©2020 Armenian Soccer