Փետրվարի 5-ին կայանալիք «Ուրարտու» — «Ալաշկերտ» ընկերական հանդիպումը կմեկնարկի 1 րոպե լռությամբ ի հիշատակ Արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար նահատակված Սիմոն Իսրայելյանի։
Որպես հարգանքի ու շնորհակալության դրսևորում հաշվետու խաղում «Ուրարտուի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան Սիմոն Իսրայելյանի նկարով մարզաշապիկներով։
Սիմոն Իսրայելյանի հիշատակը միշտ վառ կմնա «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։
Հավելենք, որ «Ուրարտուի» երկարամյա աշխատակիցը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում դրսևորած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով։
©2021 Armenian Soccer