Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» VBET Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում է

VBET CUP

Նոյեմբերի 21-ին մեկնարկեց VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլը: Այս փուլի առաջին խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին»: Ի շնորհիվ Ջոնել Դեսիրեի ու Հակոբ Հակոբյանի խփած գոլերի՝ Ռոբերտ Արզումանյանի թիմը վստահ հաղթանակ տոնեց ու անցավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Նոյեմբերի 23-ին կկայանա գավաթի խաղարկության քառորդ-եզրափակչի հաջորդ հանդիպումը: «Փյունիկը» սեփական հարկի տակ կընդունի «Վանին»:

 

«Ուրարտու» — «Ալաշկերտ»` 2։0 (1:0)

Երևան, «Ուրարտու» մարզադաշտ

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլերը՝ Ջոնել Դեսիրե, 30, Հակոբ Հակոբյան, 78

 

©2021 Armenian Soccer