Մարտի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ: Նիստի շրջանակներում քննարկվել է միայն 1 խաղի վերաբերյալ հարց: Խոսքը մարտի 8-ին կայացած ԱԽ առաջնության «Ուրարտու-2» — «Գանձասար» խաղի մասին է:
Քննարկումների արդյունքում կոմիտեն հաստատված է համարել «Ուրարտու-2» թիմի ֆուտբոլիստ Արման Փիլոյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և ֆուտբոլիստին որակազրկել է մինչև 2022 թվականի ապրիլի 10-ը ներառյալ, իսկ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին տուգանել է 100.000 ՀՀ դրամի չափով:
Բացի այդ, «Ուրարտու-2» թիմին գրանցել 0:3 հաշվով տեխնիկական պարտություն և ակումբին տուգանել 1.000.000 ՀՀ դրամի չափով՝ խաղի 58-րդ րոպեին «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցի՝ պատվավոր հյուրերի օթյակից «Ուրարտու-2» թիմի մարզչական անձնակազմին թիմը խաղադաշտից հանել հրահանգելու համար: Իսկ խաղը սպասարկող անձնակազմի անդամի նկատմամբ Ջևան Չելոյանցի կողմից ոչ սպորտային վարքագիծ դրսևորելու համար Չելոյանցի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց
կիրառել են «նկատողություն» և Ուրարտու» ֆուտբոլային ակումբին տուգանել 500.000 ՀՀ դրամի չափով:
©2022 Armenian Soccer