Կարանտինային խաղադադարից հետո ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մանսակից Երևանի «Ուրարտուն» սեփական մարզաբազայի խաղադաշտում անցկացրեց ստուգողական առաջին հանդիպումը։ Մրցակիցը 1-ին խմբի առաջնությունը ներկայացնող Երևանի «Լոկոմոտիվն» էր։
Ինչպես հայտնում են «Ուրարտուի» լրատվական ծառայությունից, խաղն ավարտվել է «Լոկոմոտիվի» հաղթանակով 2:1 հաշվով։ «Ուրարտուի» կազմում միակ գոլը հեղինակել է Սեմյոն Սինյավսկին հանդիպման 6-րդ րոպեին:
Գոլերը՝ 1:0 Սիմյոն Սինյավսկի (6’ 11մ), 1:1 Յուրի Գլյուշչուկ (28’), 1:2 Արտեմ Ֆիլիպենկո (79’ 11մ):
©2020 Armenian Soccer