Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» ստուգողական հանդիպում կանցկացնի նաև «Փյունիկի» հետ

Նախապատրաստական շրջանում Երևանի «Ուրարտուն» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի։  Ինչպես տեղեկացնում են երևանյան ակումբի լրատվական    ծառայությունից, Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը հունվարի 21-ին սեփական հարկի տակ ուժերը կչափի «Փյունիկի» հետ, հանդիպումը կմեկնարկի ժամը 14։00-ին։
Հիշեցնենք,որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտուն» ստուգողական հանդիպումներ կանցկացնի հունվարի 23-ին՝ «Արարատի», հունվարի 28-ին՝ «Ալաշկերտի», հունվարի 30-ին՝ Չարանցավանի «Վանի», փետրվարի 5-ին՝ «Ալաշկերտի», իսկ փետրվարի 10-ին՝ Երևանի ԲԿՄԱ-ի հետ։Նշված բոլոր հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզահամալիրում։

©2021 Armenian Soccer