Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» ստուգողական խաղում հաղթեց ՀՀ 1–ին խմբի ներկայացուցիչ «Սևանին»

Ազգային հավաքականների ելույթներով պայմանավորված միջազգային դադարի ընթացքում  ՀՀ պրիմեր լիգայի  առաջնության մասնակից Երևանի «Ուրարտուն»   նոյմբերի 12-ին  ստուգողական հանդիպում անցկացրեց ՀՀ 1-ին   ն խմբի առաջնությունը ներկայացնող «Սևանի» հետ։
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ 16-րդ րոպեին Օլեգ Պոլյակովը հարվածային դիրքի դուրս բերեց Էդգար Գրիգորյանին, որն էլ գրավեց դարպասը՝ 1-0։ 29-րդ րոպեին «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարող էին կրկնապատկել հաշիվը Պոլյակովը ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն «Սևանի» ֆուտբոլիստները խախտեցին կանոնները, նշանակվեց 11 մետրանոց, գնդակին մոտեցավ հենց Պոլյակովը, բայց անվրեպ իրացնել չկարողացավ։5 րոպե անց արդեն «Սևանի» ֆուտբոլիստները 11 մետրանոցի իրավունք վաստակեցին, նշակետին մոտեցավ «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Արամ Լոռեցյանը և հավասարեցրեց հաշիվը՝ 1:1։Երկրորդ խաղակեսն էլ անցավ «Ուրարտուի» առավելությամբ։ Հենց մեկնարկում տուգանայինի խաղարկումից հետո Ջոնել Դեսիրեն ստուգեց դարպասաձողի ամրությունը։ Քիչ անց անկյունայինի խաղարկումից հետո Հայիթիի ազգային հավաքականի հարձակվողն այդուհանդերձ խփեց իր գոլը, հաշիվը դարձնելով՝ 2:1։
Հանդիպման վերջակետն էլ դրեց Արթուր Միսկիրիջյանը, որը Կարեն Մելքոնյանի անհատական անցումից ու փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը։
Հավելենք, որ այս ընթացքում «Ուրարտուն» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի։ Նոյեմբերի 15-ին Ալեքսանդր Գրիգորյանի տղաները սեփական հարկի տակ կընդունեն «Վանին»:Իսկ  ահա Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ  ելույթ ունեցող «Սևանը  նույն օրը Երևանում Ավանի ֆուտբոլի ակադեմիյաի մարզադաշտում ուժերը կչափի ՀՀ  կրկնակի չեմպիոն «Արարատ Արմենիայի» հետ:
«ՈՒՐԱՐՏՈՒ» — «ՍԵՎԱՆ»` 3:1 (1:1)
1:0 Էդգար Գրիգորյան (16’), 1:1 Արամ Լոռեցյան (35’ 11մ), 2:1 Ջոնել Դեսիրե (57’), 3:1 Արթուր Միսկիրիջյան (87’):

©2020 Armenian Soccer