«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր սպորտային տնօրեն ունի: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Այդ պաշտոնում է նշանակվել Սամվել Առուստամյանն, ով ֆուտբոլային բնագավառում աշխատելու բազմամյա փորձ ունի: Նախկինում Առուստամյանն աշխատել է «Փյունիկում»՝ նախ՝ որպես ֆուտբոլային սելեկցիոներ, ապա՝ սպորտային տնօրեն:
Ակումբը շնորհավորել է Սամվել Առուստամյանին նշանակման կապակցությամբ և մաղթել մեծ հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:
©2021 Armenian Soccer