Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» սեփական հարկի տակ ընկերական խաղում կմրցի … «Լոկոմոտիվի» հետ

Հարկադիր պարապուրդից հետո  խաղադաշտ վերադարձած  ՀՀբարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի «Ուրարտուն»  այսօր՝ մայիսի  11-ին  սեփական մարզաբազայի  խաղադաշտում  ընկերական հանդիպում կանցկացնի:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
«Ուրարտուն» ուժերն է  չափելու   Հայաստանի 1-ին խմբի առաջնության մասնակից Երևանի   «Լոկոմոտիվի» հետ:  Հանդիպումը կմեկնարկի ժամը 16։00-ին։
Հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։
Բայց  երկրպագուներին  առանց ֆուտբոլի չենք մնա, քանի որ   խաղը կհեռարձակենք «Ուրարտուի»  յութուբյան ալիքով:

©2020 Armenian Soccer