Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» պարտվեց ստուգողական խաղում

Միջազգային դադարով պայմանավորված՝ այս օրերին մեր ակումբներն անցկացնում են ստուգողական հանդիպումներ՝ մարզավիճակը պահպանելու, ինչպես նաև՝ գավաթային ու առաջնության հանդիպումներին նախապատրաստվելու համար:

Այսօր «Ուրարտուի» մարզումային խաղադաշտում Երևանի «Ուրարտուն» ստուգողական հանդիպման շրջանակներում ընդունեց Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտին»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:0 հաշվով: «Ալաշկերտի» կազմում միակ գոլի հեղինակը հանդիպման 33-րդ րոպեին դարձավ Իսմայիլ Բեկո Ֆոֆանան:

 

©2022 Armenian Soccer