Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» պարտությամբ ավարտեց կիպրոսյան հավաքը

ՀՀ  բարձրագույն խմբի առաջնոթւյան մասնակից  Երևանի «Ուրարտուն»     իր կիպրոսյան ուսումնամարզական հավաքի  վերջին օրը՝ փետրվարի 18-ին մրցեց  ՌԴ –ի 2-րդ խմբի առաջնության մասանկից՝Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող    «Տեքստիլշիկի» հետ:Վերջինիս  գործերն    այդ ստուագտեսում այդքան էլ հաջող չեն ընթանում։ Թիմը 25 խաղից հետո իր ակտիվում ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը՝ ընդամենը 1 միավորով գերազանցելով վերջին հորիզոնականում գտնվող «Ֆակելին»։ 64-ամյա մասնագետ Սերգեյ Պավլովի  ղեկավարությամբ  հանդեսեկող այս  թինը  մինչ այս կիպրոսյան հավաքի  ընթացքում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել ՀՀ գործող չեմպիոն  «Արարատ –Արմենիայի» հետ ,  և 0:1 հաշվով զիջել է ՌԴ  պրիմեր լիգայի մասնակից Եկատերնբուրգի «Ուրալին»: Բայց  ահա Երևանի Ուրարտուին,   որը ելույթ  է ունենում Ալեքսանդր Գրիգորյանի  ղեկավարությամբ հաղթեցին 2:1 հաշվով:
«ՈՒՐԱՐՏՈՒ» — «ՏԵՔՍՏԻԼՇԻԿ»՝ 1-2
1-0 Եվգենի Մարիչև (1’), 1-1 Թայմուրազ Տոբոև (40՛), 1-2 Մաքսիմ Սիդորով (48՛)
Հայկական թիմի կազմում միակ գոլը հեղինակեց Թայմուրազ Տոբոևը:
«ՈՒՐԱՐՏՈՒ». (4-3-2-1) Անատոլի Այվազով, Ռոբերտ Դարբինյան (Կարեն Մելքոնյան 66՛), Էդվարդ Կպոդո (Յուրիցա Գրգեց 45՛), Եվգենի Օսիպով, Հակոբ Հակոբյան (Էբերտ 59՛), Պետեր Մուտումոսի, Իգոր Պադերին (Մարկո Բրտան 51՛), Արամ Բարեղամյան (Փորձարկվող ֆուտբոլիստ 73՛), Խուան Ասոկար, Թայմուրազ Տոբոև (Սեմյոն Սինյավսկի 45՛), Եվգենի Կոբզար (Փորձարկվող ֆուտբոլիստ 73՛):
Հիշեցնենք, որ Գրիգորյանի սաները փետրվարի 13-ին էլ  ընկերական խաղում  0:1 հաշվով տանուլ էին տվել նաև Լիտվայի չեմպիոն «Սուդուվային»:

©2020 Armenian Soccer