Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ու թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը դադարեցնում են համագործակցությունը։Այս մասին իրազեկում են ակումբի մամուլի ծառայությունից: Ակումբը շնորհակալություն է հայտնում 54-ամյա մասնագետին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
«Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Եսայանը։ «Ուրարտու-2»-ից գլխավոր թիմի մարզչական շտաբում է ընդգրկվել Ռոբերտ Արզումանյանը։
Փոփոխություն է տեղի ունեցել նաև «Ուրարտու-2»-ում։ Տիգրան Առաքելյանը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ, մարզչական շտաբում է նաև Արամ Բարեղամյանը։
©2021 Armenian Soccer