Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՉՀԱՂԹԵՑ «ԼՈՌԻԻՆ»,ԲԱՅՑ ՊԱՀԱՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ

VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվել էր Վանաձորի «Լոռիին»։  Հանդիպման 2-րդ րոպեին արդեն «Ուրարտուն» առավելություն ստացավ մրցակցի նկատմամբ։ Թիմի ռմբարկու Ջոնել Դեսիրեն, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Լոռիի» կազմում, արագ գոլի հեղինակ դարձավ։ Դա  նրա առաջնությունում խփած արդեն 6 –րդ գոլն էր: Բայց վանաձորյան թիմից երկար ժամանակ չպահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար։ 16-րդ րոպեին անկյունայինից կատարված փոխանցումից հետո Ջիմի — Բենդ Ալեքսիսը գլխի հարվածով գնդակն ուղարկեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը։ Խաղակեսն ընդհանուր առմամբ ստացվեց ակտիվ ու երկուստեք գրոհներով հագեցած։Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին՝ 1:1։Երկրորդ խաղակեսում թիմերն ավելի շատ դիրքային գրոհներով էին առաջ շարժվում։ Վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացան վանաձորյան թիմի ֆուտբոլիստները, սակայն ճեղքել «Ուրարտուի» պաշտպանությունը նրանց չհաջողվեց։

Այսպիսով «Ուրարտուն» ընթացիկ մրցաշրջանում 2-րդ ոչ -քին գրանցեց՝ ընդհանուր առմամբ     անցկացրած 7 խաղում վաստակած  14 միավորով    մնաց առաջատարի դիրքում, իսկ «Լոռին» 10 միավոերով բարձրացավ 2-րդ հորիզոնական։ Հաջորդ հանդիպումն առաջնությունում թիմը կանցկացնի տանը՝ մրցելով «Փյունիկի» հետ։

1:0 Ջոնել Դեսիրե (2′), 1:1 Ջիմի բենդ Ալեքսիս (16):«ԼՈՌԻ» — «ՈՒՐԱՐՏՈՒ»՝ 1:1(1:1):

©2020 Armenian Soccer