Նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչի քաղաքում:
Այսօր «Ուրարտուն» ստուգողական հանդիպում անցկացրեց «Սոչի II»-ի հետ, որը «Սոչի» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմն է։ Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը՝ հանդիպումն ավարտվեց ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ «Ուրարտուի» կազմում գոլի հեղինակ է դարձել Ջոնել Դեսիրեն, իսկ «Սոչին II»-ի կազմում՝ փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Սոչիում ընթացող հավաքի շրջանակում երկրորդ ստուգողական հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի փետրվարի 12-ին՝ մրցելով «Դինամո Մինսկ» ֆուտբոլային ակումբի հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 13:00-ին։
©2022 Armenian Soccer