ՀՀ բարարձգույն խմբի առաջնության Երևանի «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, ակումբը պայմանագիր է ստորագրել 22-ամյա բրազիլացի կիսապաշտպան Վիկտոր Ուգո Կոելյո Վիեյրայի հետ։
Ֆուտբոլասերներին հայտնի Վիտինյոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է բրազիլական «Մոժի Միրիմ» ակումբում, հանդես է եկել նաև «Պոնտե Պրետա», «Պենապոլենսե», «Գրեմիո Նովորիզոնտինո» ակումբներում։
Վիտինյոն հայ երկրպագուներին հայտնի է «Արարատում» նախորդ մրցաշրջանում ունեցած ելույթներից։ Երևանյան ակումբի կազմում նա անցկացրել էր 13 հանդիպում։
«Շատ ուրախ եմ այս թիմում լինելու համար, ակումբն իր ունեցած պայմաններով կարծում եմ, որ լավագույնն է Հայաստանում։ Այո, նախորդ մրցաշրջանում թիմի ելույթներն այդքան էլ հաջող չստացվեցին, բայց այդ ամենն արդեն անցյալ է, մի քանի օր լինելով ակումբում հասկացել եմ, որ այստեղ ամեն ինչ արվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, ես էլ իմ ուժերի առավելագույնը կանեմ, որպեսզի ակումբի առաջադրված նպատակները կարողանանք կյանքի կոչել»,- ակումբի մամուլի ծառայությանը տված ճեպազրույցում նշել է բրազիլացի ֆուտբոլիստը։
©2020 Armenian Soccer