Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» մեկնում է Սոչի

Փետրվարի 7-ից 13-ը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի Սոչի քաղաքում՝ LOO-ARENA մարզահյուրանոցային համալիրի տարածքում։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ հավաքի շրջանակներում նախատեսվում է անցկացնել երկու ստուգողական հանդիպում: Փետրվարի 8-ին՝ Երևանի ժամանակով 14:00-ին, «Ուրարտուն» կմրցի «Սոչի-Մ» թիմի հետ, որը «Սոչի» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմն է, իսկ փետրվարի 12-ին՝ Երևանի ժամանակով 13:00-ին, կխաղա Մինսկի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հետ։

 

 

©2022 Armenian Soccer