Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» մեկնեց Սոչի առանց Արսեն Բեգլարյանի ու Էդգար Գրիգորյանի

Այսօր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն ու անձնակազմը մեկնեցին Ռուսաստանի Սոչի քաղաք, որտեղ մինչև փետրվարի 13-ը կնախապատրաստվեն առաջնության վերսկսմանը։

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Անատոլի Այվազով, Լևոն Տեր-Մինասյան, Հայկ Ղազարյան

Պաշտպաններ

Աննան Մենսահ, Նանա Անտվի, Արմեն Մանուչարյան, Սալոմոն Նիրիսարիկե, Խարիտոն Այվազյան, Վադիմ Պարամոնով, Պյոտր Տեն, Վարդան Արզոյան, Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան

Կիսապաշտպաններ

Հակոբ Հակոբյան, Օլեգ Պոլյակով, Ուգոչուկվու Իվու, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Գոռ Լուլուկյան, Համլետ Սարգսյան, Ռոբերտ Բաղրամյան

Հարձակվողներ

Ջոնել Դեսիրե, Կարեն Մելքոնյան, Արթուր Միրանյան, Նարեկ Գրիգորյան

 

Վատառողջ լինելու պատճառով դեռ Սոչի չեն մեկնել դարպասապահ Արսեն Բեգլարյանն ու պաշտպան Էդգար Գրիգորյանը:

 

Հիշեցնենք, որ այս հավաքների շրջանակներում նախատեսված է երկու ստուգողական հանդիպում: Փետրվարի 8-ին «Ուրարտուն» կմրցի «Սոչի-Մ» թիմի, իսկ փետրվարի 12-ին՝ Մինսկի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հետ։

 

 

©2022 Armenian Soccer