Հուլիսի 2-ից 16-ը «Ուրարտուն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Սերբիայի Զլատիբոր քաղաքում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հավաքի շրջանակներում թիմը նախատեսում է 5 ստուգողական հանդիպում անցկացնել, որոնց մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության նոր մրցաշրջանը թիմը կմեկնարկի նոր գլխավոր մարզչի` Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ։
©2022 Armenian Soccer