«Ուրարտուի» ֆուտբոլիստները նոր մրցաշրջանին կսկսեն նախապատրաստվել հունիսի 23-ից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը մարզումները կվերսկսի սեփական մարզաբազայում։
Նախապատրաստական շրջանի ծրագրերի ու ստուգողական հանդիպումների մասին մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում։
©2022 Armenian Soccer