«Փյունիկի» հետ խաղից 2 օր անց «Ուրարտուն» սեփական հարկի տակ տարվա 2-րդ ստուգողական հանդիպումն անցկացրեց։ Այս անգամ մրցակիցըՀՀպրիմեր լիգայի ընթաիցկ առաջանության առաջատար Երևանի «Արարատն» էր։ Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում։ 1-ին կեսում գոլեր չգրանցվեցին, չնայած կողմերից յուրաքանչյուրն էլ կարողացավ ստեղծել վտանգավոր պահեր։ Գոլային ամենաիրական հնարավորությունն 1-ին կեսում ունեցան հենց «Ուրարտուի» ֆուտբոլիստները, սակայն եզրից կատարված փոխանցումից հետո Ջոնել Դեսիրեն վրիպեց անչափ նպաստավոր դիրքից։
1-ին կեսում գոլեր չգրանցվեցին, փոխարենը երկրորդ կեսի հենց մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ 47-րդ րոպեին Պիտեր Մուտումոսին խորքից հարվածային դիրքի դուրս բերեց Եվգենի Կոբզարին, որն էլ ապակողմնորոշելով մրցակցի դարպասապահին գրավեց դարպասը՝ 1:0։ 10 րոպե անց «Արարատի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը։ Ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Յուրի Մաղաքյանը՝ 1:1։ Հանդիպման վերջնամասն էլ անցավ փոխնեփոխ գրոհներով, բայց նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ «Ուրարտու» — «Արարատ» 1:1։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի հունվարի 28-ին։ Այդ օրը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի մրցակիցը կլինի «Ալաշկերտը», այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 14։00-ին։
«Ուրարտու» — «Արարատ»՝ 1:1
1:0 Եվգենի Կոբզար (47’), 1:1 Յուրի Մաղաքյան (57’):
©2021 Armenian Soccer