Հունվարի 31-ին «Ուրարտուն» սեփական մարզաբազայում երկկողմանի հանդիպում է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ նշելով, որ թիմերը 35-րոպե տևողությամբ 2 խաղակես են անցկացրել։
«Նարնջագույնների» և «Մանուշակագույնների» պայքարն ավարտվել է «Նարնջագույնների» հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Առաջին խաղակեսում 11-մետրանոցից գոլի հեղինակ է դարձել Նարեկ Գրիգորյանը, իսկ 2-րդ խաղակեսում Կարեն Մելքոնյանը կրկնապատկել է թիմի առավելությունը։
©2022 Armenian Soccer