Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» բժշկական գծով նոր փոխտնօրեն ունի

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն է նշանակվել սպորտային փորձառու բժիշկ Շագաբուտդին Կերիմովը։

Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայութունը՝ նշելով, որ 1991-2002 թվականներին Կերիմովը աշխատել է Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբում՝ կատարելով թիմի բժշկի պարտականությունները։ Մասնագետը բազմամյա աշխատանքային փորձ ունի Մոսկվայի ԲԿՄԱ-ում, որտեղ ավագ բժշկի գործունեություն է ծավալել 2007-2021 թվականներին։ Այնուհետև Կերիմովը ստանձնել է «Ռոստով» ֆուտբոլային ակումբի բժշկի պարտականությունները

Կերիմովն արժանացել է նաև «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ» (2015թ․), ինչպես նաև «Դաղստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ» (1999թ․) կոչումներին։

 

 

©2022 Armenian Soccer