Ամանորի արձակուրդից Երևանի «Ուրարտուն» կվերադառնա հունվարի 8-ին։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմն ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածի նախապատրաստությունը կսկսի սեփական մարզաբազայում։ Նախատեսվում է 2 ստուգողական հանդիպում անցկացնել, որոնցից առաջինը կկայանա հունվարի 20-ին՝ ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպման ժամը կհստակեցվի ավելի ուշ։
Բացի այս՝ թիմը նախատեսում է նաև արտասահմանյան հավաք անցկացնել:
©2021 Armenian Soccer